Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփեց երկաթուղու՝ օգոստոս ամսվա աշխատանքի արդյունքները
05.09.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն սեպտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքներն օգոստոսին: Առաջին հերթին Վիկտոր Ռեբեցը նշեց, որ օգոստոսն երկաթուղու համար տոնական ամիս էր՝ օգոստոսի 4-ին Գյումրիում տոնել են Երկաթուղայինի օրը, որը մեծ ուշադրության արժանացով ոչ միայն Ընկերության աշխատողների, այլ նաև քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի կողմից:
- Միայն տոնական միջոցառումների շրջանակներում լավ աշխատանքի համար պարգևների արժանացան 127 երկաթուղայիններ, իսկ տարվա սկզբից պարգևատրվել են արդեն 500-ից ավել աշխատող, - ասաց ՀԿԵ ղեկավարը:
Անդրադառնալով երկաթուղու աշխատանքին՝ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ՝ չնայած օգոստոսի 31-ին գրանցված բեռնման ռեկորդային ցուցանիշին (12 173 տոննա), բեռնափոխադրումների պլանային ցուցանիշը կատարվել էր 94,7%-ով, իսկ անցյալ տարվա օգոստոսի հետ համեմատ՝ 91,6%-ով:
Ընկերության ղեկավարը ոլորտի համար պատասխանատու անձանց հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծեց Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:
Խոսելով ուղևորափոխադրումների ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ 2013 թվականի օգոստոսին ուղևորաշրջանառությունը 4,5%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը և դրական դինամիկա ցուցադրեց նաև անցյալ տարվա նույն ժամանակահատվացի հետ համեմատ: Սակայն Վիտոր Ռեբեցն ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել ուղևորափոխադրումների շուկայի՝ հատկապես, մրցակից հատվածի ուսումնասիրությունները, ինչպես նաև ակտիվացնել նոր ուղևորահոսքերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ընկերության ղեկավարը նաև նշեց երկաթուղու աշխատանքի որակյալ հատկանիշների դրական առաջխաղացումը: Համաձայն իր կողմից բերված ցուցանիշների՝ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը գերազանցել է 400 կմ, ինչը 10%-ով գերազանցում է 2012 թվականի օգոստոսի ցուցանիշը, իսկ գնացքի միջին քաշն աճել է 112 տոննայով կամ 7,8%-ով: Միևնույն ժամանակ բեռնատար վագոնի շրջանառությունը կրճատվել է 0,2 օրով, տեղական շրջանառությունը՝ 0,6 օրով, իսկ տեղամասային արագությունն՝ աճել 3,3 կմ/ժ-ով:
Խորհրդակցության ընթացքում Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն հրավիրեց այս տարվա մայիսի 28-ին վերանորոգումից հետո բացված Գյումրու լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոների ներուժի լիարժեք օգտագործման հարցին:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.