Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VII ամենամյա հավաքին
17.09.2013
Սեպտեմբերի 9-ից 15-ը Մոսկվայում կայացավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VII ամենամյա հավաքը, որին մասնակցեցին Ռուսական երկաթուղիների տարածքային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պատվիրակներ ԵՄ ու ԱՊՀ երկաթուղային վարչություններից ու երկաթուղային տեխնիկա արտադրող ընկերություններից: Ընդհանուր առմամբ հավաքը մեկտեղեց մոտ 500 երիտասարդ մասնագետներ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացնող գլխավոր տնօրենի օգնական Տաթևիկ Գալստյանն ու Ներկորպորատիվ ծառայությունների ծառայության Շարժակազմի բաժնի առաջատար տնտեսագետ Սմբատ Մելքոնյանն ընդգրկված էին միջազգային խմբում: Խմբի աշխատանքի շրջանակներում Ընկերության պատվիրակները ներկայացրին Հարավկովկասյան երկաթուղու գործունեության արդյունքների, Ընկերության ծրագրերի և զարգացման հեռանկարների, սոցիալական և կադրային քաղաքականության, իրականացվող ինովացիոն նախագծերի վերաբերյալ զեկույց:
«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցեցին նաև «ՌԵ» ԲԲԸ էկոնոմիկայի և ֆինանսների գծով փոխնախագահ Վադիմ Միխայլովի հետ բանավեճին:
Հարավկովկասյան երկաթուղու պատվիրակները մասնակցեցին հավաքի շրջանակներում կազմակերպած Ազգային մշակույթների փառատոնին, ինչպես նաև այցելեցին Շերբինկայում անցնող «ԷՔՍՊՈ 1520» 4-րդ միջազգային երկաթուղային սալոնը:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների ամենամյա հավաքն Ընկերութունը կազմակերպում է սկսած 2007 թ. «ՌԵ» ԲԲԸ Երիտասարդները»» նպատակային ծրագրի շրջանակներում:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.