Արխիվ
ՀԿԵ աջակցությամբ Արմավիրի թիվ 5 դպրոցում բացվեց համակարգչային դասարան
11.10.2010

Հոկտեմբերի 8-ին Արմավիրի № 5 դպրոցում տեղի ունեցավ համակարգչային  ինտերակտիվ ուսուցման  հնարավորությամբ դասարանի  բացման արարողությունը:  Միջոցառմանը մասնակցեցին  «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն  Շևկեթ Շայդուլլինը, Արմավիրի  մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության  գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Արմավիրի  դպրոցում, որտեղ սովորում են 1140 աշակերտ, համակարգչային դասարան ստեղծելու որոշումը կայացվեց ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի  աջակցությամբ: Նախագծին մասնակցել են «ՀԿԵ» և  «ԳՊՄ Գոլդ» (ԳԿ «Գեո ՊրոՄայնինգ»), ընկերությանները, տեխնիկական աջակցություն  ցուցաբերեց «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը: Դասարանը հագեցած է 10 համակարգիչներով և այլ սարքավորումներով: Ընկերությունների նախաձեռնությամբ նաև վերանորոգվել է դասասենյակը: Ի լրումն համակարգչային գործնական վարժությունների, աշակերտները Ինտերնետի միջոցով կկարողանան օնլայն ռեժիմով սովորել տարբեր առարկաներ, այդ թվում նաև ռուսերեն լեզու:
Նշենք, որ այս ծրագիրը երկու երկների մարդասիրական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ռուսական և հայկական բիզնեսի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան փոխգործողության  փայլուն օրինակ է:

Share |

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.