Արխիվ
Բաթումի-Սոչի. ՀԿԵ-ն ուղևորներին է առաջարկում նոր տուրիստական ծառայություն
20.06.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ուղևորները այժմ կարող են Բաթումիից հասնել նաև Սև ծովի այլ հանգստավայրեր: «ՀԿԵ» ՓԲԸ-ն առաջարկում է Երևան-Բաթումի գնացքի ուղևորներին ծովով մեկնել Սոչի:
ՀԿԵ-ն նման տուրիստական ուղևորություններ կազմակերպելու հարցով արդեն համաձայնության է հասել մի քանի ընկերությունների հետ: Նաև քննարկվում է նման ուղևորությունների դեպի Սև ծովի այլ հանգստավայրեր (օրինակ, Օդեսա) կազմակերպելու հարցը:   
Բոլոր այն ուղևորները, որոնք ցանկանուն են Բաթումիից մեկնել Սոչի, կարող են դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն, որը գտնվում է «Երևան» կայարանում: Այստեղ նրանք կարող են ամրագրել տոմսեր, ինչպես նաև համար հյուրանոցում: Սպասարկման կենտրոնի աշխատակիցները կհաշվարկեն ուղևորի ճանապարհային՝ դեպի Բաթումի և Սոչի, և հյուրանոցային ծախսերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն որոշել է ուղևորներին տրանզիտային ճանապարհորդությունների ծառայություններ առաջարկել հաշվի առնելով ուղևորների անցյալ տարի ցուցաբերած հետաքրքրությունը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.