Արխիվ
ՀԿԵ-ում մեկնարկում է Սևան-Քանաքեռ-Շորժա ուղղությամբ գործող էլեկտրագնացքը
22.06.2011
Սևանա լճում հանգիստ նախընտրողները հուլիսի 2-ից հնարավորություն կունենան օգտվել Սևան-Քանաքեռ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքի ծառայություններից: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղևորվելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա:
Մինչև Ծովագյուղ գնացքը Սևան կայարանից մեկնելու է 6:00-ին, ժամանում Քանաքեռ կայարան՝ 8:03: Երևանի Քանաքեռ կայարանից գնացքը մեկնելու է ժամը 8:30 և հասնելու է Ծովագյուղ ժամը 10:46: Ծովագյուղից գնացքը ուղևորվելու է Երևան ժամը 17:55, հասնելով Քանաքեռ կայարան ժամը 20:27, իսկ Սևան կայարան՝ 22:37:
Սևան-Քանաքեռ-Շորժա գնացքը մեկնելու է Սևան կայարանից շաբաթ և կիրակի օրերին՝ 6:00-ին, ժամանելով Քանաքեռ կայարան ժամը 8:03 և հասնելով Շորժա ժամը 11:40: Շորժա կայարանից գնացքը ուղևորվելու է Քանաքեռ ժամը 17:00, հասնելով Երևան ժամը 20:27, իսկ Սևան՝ 22:37-ին:
ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ, ստեղծելով հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ և թեթևացնելով դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.