Արխիվ
ՀԿԵ-ն մասնակցում է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին
04.10.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին: Երկաթուղին ներկայացված է գործընկեր «Ростелеком» ընկերության հետ համատեղ տաղավարով:
Այսօր ՀԿԵ-ի տաղավարի հետ ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանրապետության ղեկավարին ներկայացրեց երկաթուղում իրականացվող նորարարական նախագծերը, ծանոթացրեց ՀԿԵ-ի աշխատանքներում կիրառվող օպտիկամանրաթելային համակարգի հզորության, գնացքների շարժը, մեկնման ու ժամանման ժամանակը, բեռնման և բեռնաթափման ընթացքը հսկող ավտոմատացված ծրագրերի գործողությունը:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց Հայաստանի նախագահին, որ երկաթուղու բոլոր էլեկտրաքարշերի վրա տեղադրված են հատուկ վիդեոնկարահանման սարքեր, որոնք թույլ են տալի հետևել շարժին: Տեսախցիկները տեղադրված են նաև բուժկետերում, որտեղ լոկոմոտիվային բրիգադներն անցնում են զննում չվերթից առաջ և հետո:
Ցուցահանդեսի ժամանակ Վիկտոր Ռեբեցը հանդիպումներ ունեցավ նաև Լանար ընկերության ներկայացուցիրների, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ:
Գ.Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց երկաթուղու ղեկավարին միմիայն լիցենզավորված ծրագրերի օգտագործման և IT-մասնագետների որակյալ պատրաստման և վերապատրաստման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև ՀԿԵ հաշվողատեղեկատվական կենտրոնի հինգ մասնագետների Microsoft RA ընկերությունում վերապատրաստման հարցը:
Ցուցահանդեսը կավարտվի հոկտեմբերի 6-ին:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.