Արխիվ
ՀԿԵ-ի աշխատողները ռուսաց լեզվի դասընթացներ են անցնում Ուսուցման ճանապարհային կենտրոնում
04.10.2013
Ռուսաց լեզվի եռամսյա դասընթացներ մեկնարկեցին հոկտեմբերի 4-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուսուցման ճանապարհային կենտրոնում: Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպած դասընթացների շնորհիվ ՀԿԵ-ի 17 մասնագետներ հնարավորության ստացան կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:
Դասընթացների մեկնարկի ժամանակ ուսանողներին ողջունեցին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:
Ինչպես նշեց Վիկտոր Ռեբեցը, ծրագիրն իրականացվում է երկու կառույցների միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
- Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում աշխատում են լավ մասնագետներ, որոնք կօգնեն ընկալել ուսուցանվող ծրագիրը: Իսկ ծրագրի նպատակներն են՝ անցած, բայց արդեն մոռացված նյութի հիշեցումը, տեխնիկական գրականության հետ աշխատելու ունակությունների ուսուցանումը, - ասաց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսհամագործակցության հետ համատեղ 2013 թվականի ընթացքում ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում և երկաթուղու այլ տեխնիկական կենտրոններում: Դասընթացներին մասնակցեցին 350 ունկընդիր:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.