Արխիվ
ՀԿԵ-ի կողմից ձևավորված ուսանողական ջոկատը մեկնել է Սոչի օլիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցելու նպատակով
27.06.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ձևավորված և Հայաստանը ներկայացող  ուսանողական ջոկատը այսօր մեկնել է Սոչի` օլիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցելու նպատակով:  Ջոկատը ձևավորված է Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի հիմքի վրա: Համալսարանի 10 ուսանողները և ջոկատի ղեկավարը ամբողջ ամառ աշխատելու են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի օլիմպիական օբյեկտներում:
«ՌԵ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողներից ձևավորվել են հատուկ ջոկատներ, որոնք այս տարի մասնակցելու են օլիմպիական օբյեկտների շինարարությանը: 
Հայկական խմբի ճանապարհային ծախսերը իր վրա է վերցրել ՀԿԵ-ն, իսկ Սոչիում ապրելու ծախսերը` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն: 
ՀԿԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում հայկական բուհերի հետ համագործակցությանը մասնագետների պատրաստման գործում: Մասնավորապես, ՀԿԵ-ն արդեն կազմավորել է ուղեկցորդների ուսանողական խմբեր: Ամառային արձակուրդների ժամանակ ուսանողները որպես ուղեկցորդներ կաշխատեն «Հայաստան» ֆիրմային գնացքում:
Ամառային աշխատանքը ընկերությունում մեծ հեռանկարներ է բացում ուսանողների առջև՝ լավագույները կարող են աշխատանքի անցնել ՀԿԵ-ում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.