Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին անցկացրեց աշնանային շարային ստուգատես
22.10.2013
Այսօր Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայությունն անցկացրեց աշնանային եռամսյակային շարային ստուգատեսն՝ ուղղված ընթացիկ տարվա աշնանային ու ձմեռային աշխատանքների արդյունավետության ու ծառայողների պատրաստականության բարձրացմանը:
Ստուգատեսի ընթացքում ծառայության ղեկավար կազմը ցուցումների տվեց ծառայողներին անվտանգության կանոնադրության ու ընդանուր նորմերի պահմանման վերաբերյալ՝ նշելով ծառայության արդյունավետության բարձրացման գործում վերջերս արձանագրված առաջընթացը:
Միջոցառման շրջանակներում ստուգվացին անվտանգության ծառայողների պատրաստվածության աստիճանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով նրանց համազգեստի, հատուկ նոթատետրերի, աշխատանքային վկայականների, զենքի թույլատվության վկայականների ընդանուր վիճակի ստուգման վրա:
Հիշեցնենք, որ 2013 թ. մարտի 1-ին նախկին ռազմականացված պահպանությունն վերափոխվեց ներկայիս անվտանգության ծառայության՝ այսպիսով ընդլայնելով ծառայության դերն ու լիազորությունները երկաթուղու համակարգում:  Հարկ ենք համարում նշել, որ միայն այս ժամանակահատվածում երկաթուղու համակարգից հոսանքի մալուխի գողության ծավալները կրճատվել են 60 %-ով:


Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.