Արխիվ
ՀԿԵ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման կոնֆերանսին
29.10.2013
Հարավկովկասյան երկաթուղու պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման միջազգային կոնֆերանսին, որն տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայում և նվիրված էր արդյունավետ սակագնային կարգավորմանն ու երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքներում ներդրումների խթանմանը:
Կոնֆերանսի շրջանակներում ՀԿԵ ղեկավարը հանդես եկավ «երկաթուղային տրանսպորտի կոնցեսսիայի փորձն ու պրակտիկան Հայասատանի երկաթուղու օրնակով» պրեզենտացիայով՝ ներկայացնելով ընկերության գործունեության տարբեր կողմերը:
Կոնֆերանսը կազմակերպել էին ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը, ՌԴ տրանսպորտի նախարարությունը, «ՌԵ» ԲԲԸ-ն «Гильдия экспедиторов» ոչ առևտրային համագործակցությունը: Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ և ղեկավարներ ՌԴ կառավարությունից, կառավարչական մարմինների ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Չեխիայից, Լեհաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Լատինական Ամերիկայի երկրներից, Երկաթուղիների միջազգային կազմակերպությունից, Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունից, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից, եվրահանձնաժաղավից, Եվրասիական տնտեսական կոմիտեից, Եվրոպական երկաթուղային գործակալությունից, գործարար, գիտական ոլորտների ներկայացուցիչներ: 
Կոնֆերանսի հարթակում քննարկվեցին արդյունավետ սակագնային քաղաքականության առանցքային սկզբունքներն ու երկաթուղային ենթակառուցվածներում ներդրումների խթանման միջոցները, դրանց իրագործումն, ինչպես նաև ճկուն սակագնային քաղաքականության, տրանսպորտային իրավունքի և օրենսդրության հարցեր, սակագնային կարգավորման փորձն ինտեգրացիոն գործընթացների պայմաններում: 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.