Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը մասնակցեց  հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին
07.11.2013

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն մասնակցել է նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին: 
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրը» թեմայով զեկուցումով հանդես եկան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն:
Նրանք անդրադարձան տրանսպորտային համակարգի արդյունավետ աշխատանքին՝ որպես Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական անվտանգության կարեւոր պայմանի, տրանսպորտի ոլորտում իրականացվող երկու երկրների պետական քաղաքականությանը, տրանսպորտի համակարգի արդիականացման անհրաժեշտությանը, ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանը, Հարավկովկասյան երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարված բարեփոխումներին, օդային, ջրային, ցամաքային տրանսպորտային միջոցներով երկու երկրների ապրանքաշրջանառության ավելացմանը, բեռնափոխադրումների հնարավորությունների օգտագործմանը, Աբխազիայից Վրաստանի տարածքով երկաթուղային կապի վերագործարկման անհրաժեշտությանը, Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթգծի կառուցման հնարավորությանը:
ՀՀ Ազգային Ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներն ու հնարավորությունները եւ առաջարկներ ներկայացնելու ոլորտի բարելավման վերաբերյալ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.