Արխիվ
ՀԿԵ-ն կրկին հորդորում է բնակչությանը պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները
28.06.2011
Հունիսի 27-ի գիշերը Վարդենիս-Զոդ վազուղիում ավտոմեքենան, որը չթույլատրված դուրս է եկել գծանց, բախվել է գնացքին: Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան, վնասվել է միայն ավտոմեքենան:  
Հաշվի առնելով վերջին դեպքը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրկին հորդորում է բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները երկաթուղիում:
Ընկերությունը հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է անցնել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Սակայն, նույնիսկ պահպանվող գծանցներում վարորդները հաճախ անտեսում են հերթապահների կարգադրությունները և փորձում են շրջանցել արդեն պակված ուղեփակոցը, անցնել գծանցը մեծ արագությամբ ընթացող գնացքի առաջ:
«Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ն ձեռնարկում է գծանցներում անվտանգության ապահովման համար բոլոր անհրաժեշտ միջոցները: Միայն 2011 թ. ՀԿԵ-ն 40,8 մլն. ռուբլի է ուղղելու գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել գծանցների արդիականացման մի շարք աշխատանքներ, մասնավորապես, գծանցների ուղեանցերի ասֆալտապատում, ուղեփակոցների տեղադրում, մոտեցման հատվածներում սարքավորումների տեղադրում և այլն:
Վերջերս ՀԿԵ-ում ավարտվել է «Ուշադրությու'ն գծանց» միամսյակը, որի ընթացքում  հանձնաժողովները ստուգեցին և գույքագրեցին բոլոր գծանցները և մոտակա ավտոճանապարհները: Միամսյակի շրջանակներում գծանցների հերթապահները անցել են տեխնիկական դասընթացներ, վարորդներին բաժանվել են հատուկ հուշաթերթիկներ, կազմվել են համապատասխան ակտեր և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկեր:
Գծանցներում երթևեկության ապահովումը խիստ կարևոր է, հաշվի առնելով գնացքների արագության ավելացումը, ինչը իր հերթին պահանջում է գծանցների տեխնիկական վերազինում, տեխնոլոգիական ու աշխատանքային կարգապահության մակարդակի բարձրացում:
Ընկերությունը կոչ է անում բնակչությանը լինել ավելի ուշադիր նաև երկաթուղու կայարաններում, գծերի վրա: ՀԿԵ-ն հորդորում է քաղաքացիներին չանցնել գծերը ինքնակամ և իրենց համար հարմար, բայց դրա համար բոլորովին չնախատեսված տեղում,  չքշել գծերով անասուններին արոտատեղեր: Նման  երևույթները մեծ սպառնալիք են դարձել գնացքների անվտանգության համար:  
Ընկերությունը հիշեցնում է, որ շուտով վերսկսվելու է էլեկտրագնացքների երթևեկությունը Երևանի «Ալմաստ» գործարանի հարևանությամբ գտնվող երկաթուղային կամրջով և գծերով: Հաշվի առնելով, որ երկաթուղային ենթակառուցվածքի հարևանությամբ գտնվում են բնակելի տներ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն կիրականացնի բնակչության անվտանգության ապահոման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:
Միևնույն ժամանակ, ընկերությունը հորդորում է տեղի բնակչությանը լինել ավելի զգույշ, թույլ չտալ երեխաներին խաղալ գծերի մոտ:
Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը ` այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ:  ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ, որոնք բացատրում են բնակչությանը, աշխատակիցներին, աշակերտներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ կրկին հորդորում է քաղաքացիներին չվտանգել իրենց կյանքն ու առողջությունը, գծերն անցնելով դրա համար չնախատեսված տեղերում: Պետք է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը չի կարող արգելակել անմիջապես և արտակարգ արգելակման ժամանակ էլեկտրական գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետրից ոչ պակաս: Եթե պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները, դժբախտ պատահարներ չեն լինի:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.