Արխիվ
ՀԿԵ-ում ստեղծվել է Դալարիկ-Քարակերտ վազուրդում տեղի ունեցած պատահարի պատճառները քննող հանձնաժողով
12.11.2013

Դալարիկ-Քարակերտ վազուրդում տեղի ունեցած պատահարի պատճառները, որի արդյունքում գծերից դուրս են եկել և այրվել բենզատար ցիստեռններ, կքննի  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոյի հանձնարարականով ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Նոյեմբերի 10-ի գիշերը Դալարիկ-Քարակերտ վազուրդում գծերից դուրս են եկել 7 բեռնատար վագոն, ինչը բերեց հրդեհի առաջացմանը:
Հրդեհը մարվել է ՀՀ ԱԻՆ ուժերով: Դեպքի վայր էին ուղարկվել Երևան ու Գյումրի կայարանների հրշեջ-վերականգնողական գնացքները:
Պատահարի արդյունքում տուժածներ չկան, առաջացել է բեռիորոշմասիկորուստ:
Քննության արդյունքներով հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև կմշակի երկաթուղում նման պատահարների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.