Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստին
20.11.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցում է Կիշնևում երեկ մեկնարկած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին:
Հայկական պատվիրակության կազմում են նաև համագործակցության և լոգիստիկայի գծով ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը, ՀԿԵ-ի միջազգային կապերի և վարչական մարմինների հետ համագործակցության բաժնի պետ Ալեքսանդր Բոյկոն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը:
Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները, Խորհրդի ասոցացված անդմների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի երկաթուղիների ղեկավարները:
Նիստին ներկա են նաև Լիտվայի, Էստոնիայի և Իրանի երկաթուղիների, ԱՊՀ գործկոմի, Երկաթուղիների միջազգային միության ներկայացուցիչներ:
Խորհրդակցության մասնակիցներին ողջունեց Մոլդովայի փոխվարչապետ, տնտեսության նախարար Վալերիու Լազերը: Նա նշեց, որ երկաթուղիների առաջ ծառացած մարտահրավերները համանման են: Առաջին հերթին դա մատուցվող ծառայությունների որակի, երկաթուղիների մրցունակության բարձրացումն է, ինչը կապված է պետությունների տնտեսությունների զարգացման հետ:
Երկաթուղիների միջազգային միության գլխավոր տնօրեն Ժան-Պիեր Լուբինուն մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ երկաթուղիների միավորումն ընկերակցությունների մեջ թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել համագործակցությունն անվտագության և տեխնիկական համակարգերի համատեղելիության ոլորտներում:
Երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն իր հերթին ամփոփեց կառույցի աշխատանքները: Նրա խոսքերով, անցկացված է հանձնաժողովների և աշխատանքային խմբերի 64 նիստ, մշակվել են մի շարք նորմատիվ փաստաթղթերի փոփոխությունների նախագծեր: Այսպես, համաձայնեցված են Միջազգային խորհրդակցությունում աշխատող բեռնատար վագոնների շահագործման ժամկետի երկարացման կարգի, Վտանգավոր բեռների փոխադրման կանոնների փոփոխությունները:
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստի օրակարգով նախատեսված է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև 2013 թվականի 9 ամիսների երկաթուղային համակարգի աշխատանքը, 2014-2015 թթ. համար գնացքների չվացուցակների չափորոշիչները, վագոնների և կոնտեյներների հաշվառման արդյունքները, Բեռնատար վագոնների կառավարման և շահագործման ընդհանուր համակարգի ներդրման մասին համաձայնագրի կատարման ընթացքը:
Նոյեմբերի 20-ին խորհրդի նիստը կանցնի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Վլադիմիր Յակունինի նախագահությամբ:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.