Արխիվ
ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով
16.12.2013
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները:
Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Վարդենիս-Զոդ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին 4 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում և 2-ը՝ Սևանում:  
Ներկա պահին ձնամաքրման աշխանատքներն՝ անհրաժեշտ տեխնիկայի ու մասնագետների մասնակցությամբ, շարունակվում են:
«ՀԿԵ» ՓԲԸ գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքն, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.