Արխիվ
Ա. Ունուսյան. Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է երկաթգծում անվտանգության ապահովման համար բոլոր անհրաժեշտ միջոցները
01.07.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ձեռնարկում է երկաթգծում անվտանգության ապահովման համար բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասաց «ՀԿԵ» ՓԲԸ Ենթակառուցվածքի ծառայության պետի առաջին տեղակալ Աշոտ Ունուսյանը ասուլիսի ժամանակ:
Ա.Ունուսյանի խոսքերով, երկաթուղիում և գծանցներում տեղադրված են անհրաժեշտ զգուշացնող նշաններ, իսկ վերջերս ավարտված «Ուշադրություն, գծանց» միամսյակի ժամանակ ստուգվել էին ՀԿԵ-ի բոլոր գծանցները, ձեռնարկվել են միջոցներ արձանագրված խախտումների վերացման համար: Սակայն, ինչպես նշում է Ծառայության պետի տեղակալը, շատ բան կախված է նաև քաղաքացիներից, որոնք պետք է լինեն ավելի զգույշ և չխախտեն անվտանգության կանոնները:
Ունուսյանը հատուկ նշեց, որ երկաթուղիում շարունակաբար ավելանում է գնացքների արագությունը:
«Մեր քաղաքացիները պիտի հիշեն, որ գնացքը չի կարող մեկ ակնթարթում կանգնել: Եթե մեքենավարը տեսնի մարդ կամ մեքենա, որը փորձում է գծերը անցնել դրա համար չնախատեսված մասում և դիմի արտահերթ արգելակմանը, ապա արգելակման ուղին կկազմի մոտ 1000 մետր», - նշեց Ծառայության պետի տեղակալը:   
Ա.Ունուսյանը հորդորեց գյուղացիներին չքշել գծերով անասուններին արոտավայրեր: Նա հիշեցրել է, որ վերջերս Սպիտակ-Նալբանդ վազուղիում գնացքը բախվել է անասուններին, որոնց քշում էին գծերով:
«Նման  երևույթները նյութական վնաս են պատճառում ոչ միայն գյուղացիներին, այլև կարող են բերել նույնիսկ գնացքի ռելսերից դուրս ընկնելուն և շրջվելուն: Իսկ դրա հետևանքները մարդկային և նյութական կորուստների առումով մեկնաբանության կարիք չունեն», - նշեց Ա.Ունուսյանը:
Ծառայության պետի տեղակալը հիշեցրեց նաև, որ քաղաքացիների խնդրանքներով մինչև հուլիսի 15-ը վերսկսվելու է էլեկտրագնացքների երթևեկությունը Երևանի «Ալմաստ» գործարանի հարևանությամբ գտնվող երկաթուղային կամրջով և գծերով դեպի Սևան և Շորժա:
Այժմ վերականգնվում են գծերը, կառուցվում է «Ալմաստ» կառամատույցը, մաքրվում է տարածքը:
«Հաշվի առնելով, որ երկաթուղային ենթակառուցվածքի հարևանությամբ գտնվում են բնակելի տներ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն իրակակացնում է բնակչության անվտանգության ապահոման համար բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասում է Ծառայության պետի տեղակալը:
Նշենք, որ գնացքների երթևեկության ապահովմանը 2010 թ. ուղղվել է ընկերության ներդրումային ծրագրի 60 տոկոսը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.