Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփեց 2013 թվականի աշխատանքի արդյունքները
19.12.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը դեկտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում ամփոփեց 2013 թվականի աշխատանքի արդյունքները:
- Գլխավոր արդյունքերից մեկը կարելի է համարել երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, երկաթուղային տրանսպորտի շահագործմանն ապահովմանն ուղղված աշխատանքների կատարումը: Տարեսկզբին ավարտվեց Թումանյան կայարանի վերակառուցումը: Եվս մեկ կարևոր նախագիծ է հանդիսացել Գյումրու երկաթուղային հանգույցի վերակառուցումը. ավարտվեց լոկոմոտիվային ու վագոնային դեպոների վերանորոգումը, և այժմ դրանք Հայաստանի ժամանակակից մեքենաշինական գործարաններից մեկն են, - նշեց ընկերության ղեկավարը:
Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ նման խոշոր ենթակառուցվածքային նախագծերից բացի՝ Գյումրիում բացվեց նաև երկաթուղային տեխնիկայի թանգարանը, որի պատմական էքսպոնատները վերանորոգվեցին ՀԿԵ մասնագետների կողմից:
2013 թվականի խոշոր այլ նախագծերի շարքում նա նշեց, մասնավորապեսՍևան-Զոդ հատվածում օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը, գծի արդիականացումն, ընկերությունում համազգեստի ու գործնական վարվելակարգի կանոնների ներդրումը:
Հարավկովկասյան երկաթուղու տնօրենը հիշեցրեց, որ ընկերությունը հետամուտ է ուղևորների սպասարկման որակի բարձրացման իր քաղաքականությանը: Մասնավորապես, 2013 թվականին Երևան-Բաթումի-Երևան ու Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում, ինչպես նաև Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքում ուղևորներին հասաների է դարձել անվճար Wi-Fi կապը:
Անրադառնալով բեռնափոխադրումների ոլորտին՝ ՀԿԵ ղեկավարը նշեց, որ համաձայն կանխատեսումներին՝ 2013 թ. բեռնափոխադրումների ծավալը կկազմի 3.2 մլն. տոննա բեռ, նմանատիպ արդյունք էլ սպասվում է հաջորդ տարվա համար:
Խոսելով երկաթուղու՝ ավտոմոբիլային տրանսպորտի հետ մրցակցության մասին՝ Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ՀԿԵ-ն ճնշում չի գործադրում բեռնափոխադրողների վրա՝ թույլ տալով վերջիններիս ինքնուրույն կատարել ընտրություն:
-Հայաստանի բեռնափոխադրումների ընդանուր ծավալի մեջ երկաթուղու չափաբաժինը չի գերազանցում մեկ երրորդը: Առաջին հերթին ՀԿԵ-ն մրցակցում է ավտոմոբիլային տրանսպորտի հետ՝ որպես առավել շարժունակ, դնից դուռ ծառայություն մատուցողի հետ: Սակայն, ՀԿԵ-ն ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկը, մասնավորապես բեռների ուղեկցման հարցում: Մենք բեռնափոխադրումներ ենք իրականացնում Ուկրաինայից, Ռուսաստանից՝ լաստանավի օգնությամբ՝ համագործակցելով ՌՌ ՖՏՍԿ-ի հետ, և տեխնիկապես, և տեխնոլոգիներով ի վիճակի ենք փոխադրել բեռներ ամբողջ 1520 տարածքում, - շեշտեց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ ղեկավարը տեղեկացրեց, որ Ընկերությունը նախևառաջ փորձում է ճշգրիտ իրազեկել երկաթուղային փոխադրումների առավելությունների մասին, սակագների մրցունակության մասին՝ ապահովելով այնպիսի բեռների ծավալուն փոխադրում, ինչպիսիք են հանքանյութ, ածուխ, մետաղ, ցեմենտ, նավթամթերք, շաքար, հացահատիկ:

- Բացի այդ, սոցիալական նշանակության բեռներ տեղափոխելիս (շաքար, ալյուր, հացահատիկ, վառելիք) ՀԿԵ-ն տրամադրում է հատուկ զեղչեր, որոնք պահպանվել են մեր սակագների փաթեթում ալս տարի ևս, նկատեց նա:

Վիկտոր Ռեբեցի խոսքերով՝ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության մեջ հատուկ դեր է խաղում սոցիալական ուղղվածության միջոցառումների իրականացումը: ՀԿԵ-ի սոցիալական ծրագիրը ներառում է, մասնավորապես, աշխատողների ուսուցումը, վերապատրաստումը, որակավորման մակարդակի բարձրացումն, աշխատողների, նրանց ընտանիքների անդամների, վետերանների անվճար բժշկական սպասարկումը, հանգստի կազմակերպումը, բարեգործական ակցիաների իրականացումը:
- Կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում ՀԿԵ-ն համագործակցում է հայկական և ռուսական առաջատար բուհերի ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ: Օրինակ, Գյումրու պետական տեխնիկական քոլեջում երկաթուղու ուղեգրով ամեն տարի ուսուցման ծրագրեր են անցնում երկաթուղու 300-ից ավել աշխատող: Ներկա պահին քոլեջի ուսանողներից 99-ը ՀԿԵ աշխատակիցների երեխաներ են, - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում սովորում է 41 աշխատող, իսկ Ռոստովի տրանպորտի պետական համալսարանում` 15 երկաթուղային:
ՀԿԵ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ընկերության ներդրումային ծրագրի ծավալը 2013 թվականին կազմում է 6,3 մլրդ դրամ և այս ծավալը կպահպանվի նաև 2014-ին:
Հանդիպման ավարտին Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.