Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ-ի «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի երրորդ կորպորատիվ առաջնության հաղթող դարձավ «Լոկոմոտիվ» թիմը
27.12.2013
Դեկտեմբերի 26-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի երրորդ կորպորատիվ առաջնությունը: Մասնակիցներին ողջունեցին Ընկերության Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը և Ներկորպորատիվ ծառայությունների ծառայության պետ Արմեն Թամիրյանը, ով եկել էր աջակցել իր ստորաբաժանումը ներկայացնող թիմին:
ՀԿԵ ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի կորպորատիվ առաջնությանը մասնակցեցին Ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 7 թիմեր:
Իսկ հաղթանակը տոնեց Ներկորպորատիվ ծառայությունների ծառայությունը, Գյումրու լոկոմոտիվային դեպոն և Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոն ներկայացնող «Լոկոմոտիվ» թիմը: Երկրորդ տեղը գրավեց Տեղեկատվահաշվողական կենտրոնը, իսկ երրորդ տեղը բաժին ընկավ Կառավարման և հաղորդակցությունների ծառայության թիմին:
Առաջնությունը կազմակերպեց Ընկերության Երիտասարդական խորհուրդը ՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվությունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքներ ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.