Արխիվ
ՀԿԵ-ն պատրաստվում է 2014 թ. արդյունավետ աշխատանքին
27.12.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը դեկտեմբերի 27-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2013 թվականի արդյունքները՝ նշելով առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պարգևատրեց մեծ ձեռքբերումներն արձանագրած աշխատողներին:
- Առաջին հերթին ցանկանում եմ նշել 2013 թվականին երկաթուղու կյանքում  տեղի ունեցած առավել ակնառու իրադարձությունները: Այս տարի մենք ավարտել ենք Գյումրու երկու խոշոր հանգույցների վերակառուցումը՝ հանդիսավոր կերպով բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ շահագործման հանձնելով լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոները: Շահագործման է հանձնվել նաև Թումանյան կայարանն, իսկ աշնանային զննումը ցույց տվեց կայարանի աշխատանքի արդյունավետությունը: Այս տարի առաջին անգամ մենք նշեցինք Երկաթուղայինի օրը Գյումրիում, ինչը քաղաքի բնակիչներին ու Գյումրու երկաթուղային հանգույցի աշխատողներին թույլ տվեց ոչ թե տոնակատարությունների հյուրեր, այլ ընդունող կողմ լինել: Այդ տոնի ժամանակ Գյումրիում բացվեց նաև երկաթուղային տեխնիկայի թանգարանը», - նշեց գլխավոր տնօրենը:
Վառ իրադարձությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց նաև անցումն աշխատանքի խրախուսման նոր համակարգին, Գործնական վարվելակարգի կանոնակարգի ընդունումը, համազգեստի ներդրումը, ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների խորհրդակցության անցկացումն Երևանում:
Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2013-ին կազմել է 3,3 մլն տոննա, ինչը 4,3%-ով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ երկաթուղային բեռնափոխադրումների նվազումը մեծ մարտահրավեր է ընկերության համար, և ՀԿԵ-ն աշխատում է նման երևույթները հարթեցնելու ուղղություններով:
Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենը նշեց, որ երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշները ցուցադրում են բարելավման միտումներ: Մասնավորապես դա վերաբերում է վագոնի մեկ բեռնատար գործողության տակ գտնվելու, տրանզիտային վագոնի պարապուրդի ցուցանիշներին: Նաև 4,2%-ով աճել է լոկոմոտիվի արտադրողականությունը, 6,6%-ով՝ լոկոմոտիվի վազքը, 8,5%-ով կամ 2,5 կմ/ժամում աճել է տեղմասային արագությունը, իսկ վագոնի շրջանառությունը կրճատվել՝ մինչև 3,1 օր:
Անդրադառնալով գնացքների երթևեկության գրաֆիկին՝ Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ թեև միգազգային, մերձքաղաքային և բեռնատար գնացքների գրաֆիկները  համապատասխանաբար կազմում են 96,4%, 99,1% և 98,3%, այնուամենայնիվ պետք է ձգտել բացարձակ 100% ցուցանիշի:
-Բավարարվածությամբ կարելի է նշել, որ երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմում է 196,348 դրամ, ինչը 9.4 % գերազանցում է 2012 թ. ցուցանիշը: Երկաթուղայինների աշխատավարձի աճի տեմպերը գերազանցում են երկրի տնտեսության ու պետական հատվածի բնագավառում նման ցուցանիշները: Ընդ որում, աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է 8.8%-ով, - ասաց ընկերության գլխավոր տնօրենը:
Ինչ վերաբերում է գնացնքների անվտանգ երթևեկության հարցին, ապա ՀԿԵ ղեկավարն ընդգծեց, որ 2013 թ. աշխատանքների խոտանի նվազեցման միտումը ոչինչ է՝ համեմատ 3 խոշոր վթարների՝ հանձնարարելով աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
2014 թ. առաջին ամսվա առաջադրանքների շարքում գլխավոր տնօրենը նշեց մասնավորապես ներդրումային ծրագրի իրագործումն, ընկերության շահութաբերության ապահովումը, փոխադրումների պլանի կատարումը:
Խորհրդակցության ավարտին Վիկտոր Ռեբեցը «Բարձր էթիկայի և տեխնոլոգիայի  ձեռնարկություն» կոչումը շնորհեց ուղևորափոխադրումների տնօրինությանը, իսկ տարվա լավագույն գծային-կայարանային միավորումը հայտարարվեց Գյումրու ԳԿՄ-ն: Տարվա լավագույն կայարաններն՝ ըստ ղեկավարի, ճանաչվեցին Վանաձորը, Կարմիր բլուրը և Զոդը:
Երկաթուղայինների մի մեծ խմբի տոնական մթնոլորտում շնորհվեց շնորհակալագրեր և պատվոգրեր՝ աշխատանքում հաջողությունների և բարեխիղժճ աշխատանքի համար, տրվեցին դասային աստիճաններ:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.