Արխիվ
ՀԿԵ գլխավոր տնօրենը հսկողական այց կատարեց Գյումրի-Վանաձոր-Այրում երկաթուղային հատված
08.01.2014
Հունվարի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած հանձնաժողովն այցելեց Գյումրի-Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածը:
Ընկերության ղեկավարն այցելեց 2013 թվականի մայիսին հիմնանորոգումից հետո բացված Գյումրու վագոնային դեպոն և հանձնարարեց կատարելագործել  վագոնների վերանորոգման տեխնոլոգիաները:
Երկաթուղային հատվածի զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել 2013 թ. դեկտեմբերին պրոֆիլակտիկ վերանորոգում անցած հատվածներին, ինչպես նաև Ջաջուռի թունելին: Հանձնաժողովը գնահատեց թունելի ջրահեռացման համակարգի աշխատանքի արդյունավետությունը՝ նշելով նման բարդ օբյեկտի շահագործման համար առկա ռիսկերը:
ՀԿԵ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Ջաջուռի թունելի շահագործման անվտանգությանը: Մասնավորապես, անցած տարի կատարվել է հատուկ հետազոտություն և ջրահեռացման համակարգի վերանորոգման, սողանքային ռիսկերի նվազեցման աշխատանքների որոշ մասը:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.