Արխիվ
ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի հետ
11.02.2014

Փետրվարի 7-ին կայացել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի պաշտոնական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտին առընչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես՝ ՀԿԵ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, երկաթուղային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները, ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները, ինչպես նաև գնացքների անվտանգ երթևեկության ապահովման ուղղված միջոցառումները:
Հանադիպման շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեց Հարավկովկասյան երկաթուղու Ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոն, Երևանի վագոնալոկոմոտիվային դեպո, «Երևան» կայարան, ՀԿԵ տրանսպորտային ծառայությունների կենտրոն:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.