Արխիվ
ՀԿԵ-ի ներկայացուցիչները մասնակցեցին ԵՀԿ տրանսպորտային քաղաքականության և զարգացման ռազմավարության հարցերով մասնագետների հանձնաժողովի խորհրդակցությանը
21.01.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակներ՝ համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը և Ճանապարհային ֆիրմային տրանսպորտային կենտրոնի պետի տեղակալ Զառա Աղասաֆյանցը մասնակցեցին փետրվարի 18-20-ին Թբիլիսիում կայացած Երկաթուղիների համագործակցության կազմակերպության տրանսպորտային քաղաքականության և զարգացման ռազմավարության հարցերով մասնագետների հանձնաժողովի խորհրդակցության աշխատանքներին:
Նիստին քննարկվել էին փոխադրումների գործընթացի կատարելագործման և երկաթուղային տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերը:
Եռօրյա խորհրդակցության ընթացքում մասնագետները, մասնավորապես, մշակեցին ու քննարկեցին 2015-2016 թթ. աշխատանքների ծրագիրը, ուսումնասիրեցին ԵՀԿ-ին նոր երկաթուղիների միանալու հնարավորությունները, մշակեցին փոխադրումների գործընթացի կատարելագործման և երկաթուղային տրանսպորտային միջանցքների զարգացման համակարգային նախագծեր մինչև 2020 թ.:
Իսկ ՀԿԵ ՓԲԸ պատվիրակները ԵՀԿ-ի մասնագետներին ներկայացրել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեությունն ու զարգացման հեռանկարները:
Խորհրդակցությանը մասնակցել են Բուլղարիայի, Հունգարիայի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Ադրբեջանի պատվիրակները, ԵՀԿ-ի կոմիտեի ներկայացուցիչները:
Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1956 թվականի հունիսի 28-ին և գործում է միջազգային պայմանագրի ուժ ունեցող «Երկաթուղիների համագործակցության կազմակերպության մասին կարգի» հիման վրա:
Կազմակերպության անդամ են հանդիսանում 27 երկրներ: Ստեղծման պահին կազմակերպության անդամ հանդիսացող երկաթուղիների երկարությունը կազմում էր 227000 կմ, իսկ ներկա պահին այն կազմում է 276376 կմ, որն ապահովում է 5 մլրդ տոննա բեռնափոխադրումներ ու 3,5 մլրդ ուղևորափոխադրումներ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.