Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին ու Յակուտիայի երկաթուղին ստորագրել են երկկողմանի համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագիրը
19.03.2014
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը մարտի 19-ին ստորագրեցին երկկողմինի համագործակցությանն ուղղված համաձայնագիրը:
Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով:
Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում:
Համաձայնագրով հատուկ կարևորվում են մշակութակրթական գործունեությունը և երեխաների, երիտասարդության ու ՀԿԵ և ՅԵ աշխատողների ընտանիքների անդամների հետ աշխատանքը: Մասնավորապես, կողմերը համատեղ կաշխատեն տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման, երկաթուղիների աշխատողների, նրանց երեխաների և ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցերում:
Երկկողմանի համագործակցության այլ ուղղություններից են նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակչությունը, միջազգային բարեկամական կապերի ամրապնդոըմը, կամավորական, հայրենասիրական, վետերանական շարժումների կազմակերպումը, կադրային ներուժի ձևավորումն ու զարգացումը, արհմիութենական կապերի զարգացումը:
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրոն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ընկերությունների համագործակցությունը հատկանշական է նրանով, որ երկու երկաթուղիները հանդիսանում են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկություններ, որոնք փոխադրումների ոլորտում լիարժեք գործունեություն են ծավալում:
- Մենք ունենք քննարկման ընդհանուր թեմաներ: Մեր ընկերություններն աշխատում են նման պայմաններում, համեմատելի են աշխատանքի ծավալներն ու երկաթողիների երկարությունը: Այս համաձայնագիրը կարգավորելու է համագործակցությունն ոչ միայն արտադրական ոլորտում, այլ նաև կապերը սոցիալ-մշակութային, երիտասարդության հետ աշխատանքի, արհմիությունների գործունեության և կադրային ոլորտներում: Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրել կոլեգաների փորձը և կիրառել այն մեր աշխատանքի մեջ, - ասաց Վիկտոր Ռեբեցը:
«Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը  իր հերթին նշեց, որ՝ չնայած առկա ընդհանուր գծերի, յակուտական երկաթուղին ունի ավելի փոքր անձնակազմ և զգում է որակավորված կադրերի պակաս: Ընկերության ղեկավարն ասաց, որ մտադիր է Հայաստան գործուղել 15 մասնագետ՝ հայկական փորձի հետ ծանոթանալու համար:
Նա նաև տեղեկացրել է, որ «ՅԵ»-ի համար 2014 թվականն անցնում է Բայկալ-Ամուր մայրուղու կառուցման 40-ամյակի ներքո, հիշեցնելով, որ կառուցմանը մասնակցում էին նաև հայ մասնագետները: Շիմոխինի խոսքերով, հայ մասնագետները նույնպես հրավիրվելու են տոնակատարություններին մասնակցելու համար:
- Դա լինելու է մեր հարգանքի նշան, որը վկայելու է, որ մենք հիշում ենք նրանց ավանդի մասին, - ընդգծեց Վասիլի Շիմոխինը:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.