Արխիվ
ՀԿԵ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ
20.03.2014
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները մարտի 20-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել «Վանատուր», «Սաթի», «Սպուտնիկ» և «Երկիր Նաիրի» տուրիստական գործակալությունների հետ՝ քննարկելով երկաթուղային տուրերի կազմակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները:
ՀԿԵ-ի ներկայացուցիչները ներկայացրել են երկաթուղային տուրիստական ուղևորությունների կազմակերպման հնարավորությունները և աշխարհագրությունը: Նրանց խոսքերով, երկաթուղային տուրիզմն ամբողջ աշխարհում արագ զարգացում է ապրում և նման միտումներ առկա են նաև Հայաստաում, և այս միտումներն անհրաժեշտ է ընդլայնել և խորացնել: 
ՀԿԵ-ն, որի հիմնական գործունեություն չի հանդիսանում տուրիստական ուղևորությունների կազմակերպումը, բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել տուրօպերատորների առաջարկները:
Տուրօպերատերներին ներկայացվեցին նաև տուրիստների կողմից պահանջված՝ Բաթումի և Թբիլիսի ուղևորվող «Արմենիա» միջազգային գնացքի առավելությունները: Նշվեց, որ գնացքի վագոնները գտնվում են լավ վիճակում, կահավորված են, գնացքում գործում են օդափոխիչներ, անվճար Wi-Fi, իսկ սպասարկումը գտնվում է բարձր մակարդակում:
Տուրօպերատորներին հատկապես հետաքրքրեց հեծանվային տուրերի, համակցված տուրերի կազմակերպումը, ինչպես նաև Վրաստան տուրիստական խմբերի տեղափոխումը գնացքով: Կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետներում մշակել երկաթուղային տուրիզմի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.