Արխիվ
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության խոշոր հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում
26.03.2014
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է հատուկ ֆակտորինգային պրոդուկտ իր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաճախորդների պահանջների վերլուծության հիման վրա, ինչը արտաքին առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար հեշտացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից կատարվող միջազգային բեռնափոխադրումները:
Այս պրոդուկտի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հաճախորդների համար բացվել է ֆակտորինգային սահմանաչափ, որի շրջանակում ֆինանսավորվել են հայկական ընկերություններից մեկի երկաթուղով բեռների միջազգային փոխադրման, ինչպես նաև ընկերության կողմից մատուցվող հարակից տրանսպորտային ծախսերը: Նորարարական պրոդուկտի միջոցով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստանում է հնարավորություն տրամադրել իր ծառայությունները տեղական ընկերություններին ավելի մատչելի պայմաններով` տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարումները հետաձգելու պայմանով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2013թ. արդյունքներով հայաստանյան բանկային շուկայի առաջատարն է զիջված դրամական պահանջի ծավալով, ինչպես նաև միջազգային ֆակտորինգային գործարքների ծավալով, և շարունակում է ընդլայնել իր ֆակտորինգային ծառայությունների շրջանակը: 2013թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ խմբի անդամ ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ կատարեց առաջին միջազգային ֆակտորինգային գործարքը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ՎՏԲ խմբի շրջանակներում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայությունների համատեղ աջակցությունը հայկական տրանսպորտային շուկայում վկայում է մեր գործընկերային հարաբերությունների ընդլայնվող ֆորմատի մասին: Ավելին, երկաթուղային փոխադրումների հասանելիությունը հայկական խոշոր ընկերությունների համար միջազգային շուկա դուրս գալու կարևոր հիմքերից է»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեց.
«Ֆակտորինգի ծառայության ներդրումը տրանսպորտային ծառայությունների մատուցման որակի և մեր հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման, հայրենական արտադրության ապրանքների` միջազգային շուկա  արտահանման խթանման, հայաստանյան տնտեսության աջակցման`   «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից որդեգրած հետևողական քաղաքականության հերթական կոմպոնենտն է: Այսպիսով, մենք ոչ միայն գնում ենք ընդառաջ մեր հաճախորդներին, այլ նաև կատարում ենք ևս մեկ քայլ առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ մեր համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2012թ.-ից ներկայանում է տրանսպորտի շուկայում նոր որակով, տրամադրելով տրանսպորտային-հետազոտական ծառայություններ` առաջնորդվելով «մեկ պատուհան» սկզբունքով: Ծառայությունների ոլորտում են ԱՊՀ երկրներ և երկրներից Հայաստան «դռնից դուռ» փոխադրումների կազմակերպում, բեռների ապահովագրում և նաև նոր պրոդուկտ` վճարման հետաձգման ֆինանսավորում (ֆակտորինգ):

 

       

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.