Արխիվ
Ի պատասխան «Առավոտ» թերթի «Փրկենք հայկական երկաթուղին կործանումից» հրապարակմանը
31.03.2014
«Առավոտ» թերթում «Փրկենք հայկական երկաթուղին կործանումից» (28.03.2014) հրապարակման հետ կապված հարկ ենք համարում պարզաբանել դրանում տեղ գտած որոշ դրույթներ:
  1. Հրապարակման մեջ ասվում է ՀԿԵ-ում տեղի ունեցող մասսայական կրճատումների մասին: Ավելին՝ լիովին անհիմն տվյալներ է բերվում 500 մարդու կրճատման վերաբերյալ: Նախ պետք է նշել, որ հայկական երկաթուղային համակարգը «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարմանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ Հայկական երկաթուղու աշխատակիցները (4300 մարդ)՝ բացառությամբ թոշակային տարիքը լրացած անձանց,  տեղափոխվել են ՀԿԵ հաստիքացուցակ՝ աշխատավարձի 20% ավելացմամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ եթե 2008 թ. երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմում էր 74.000 դրամ, ապա 2013 թ. արդյունքներով այն հասել է 196.000 դրամի: Միաժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է պահպանել այդ թվով  հաստիքացուցակն իր գործունեության առաջին երեք տարում՝ այսինքն 2008-2011թ., որից հետո ընկերությանն իրավունք է վերապահվում կատարել կրճատումներ՝ կախված արտադրական անհրաժեշտությունից: Սակայն, «ՀԿԵ» ՓԲԸ-ն չդիմեց այդպիսի քայլերի՝ նախընտրելով կոլետիվի պահպանման և աշխատակազմի թվաքանակի օպտիմալացման համակարգային միջոցների կիրառումը: Այսպիսով, ՀԿԵ ավելի քան 200 աշխատակից՝ կապված օբյեկտների պահպանմամբ և դրանց տեխնիկական սպասարկմամբ, տեղափոխվեցին գործընկեր կազմակերպություններ, որոնք ծառայությունների են մատուցում ՀԿԵ-ին աութսորսինգով: Այդպիսով, ՀԿԵ և ոչ մի աշխատակից կոնցեսիոն կառավարման ընթացքում կրճատման պատճառով չի զրկվել աշխատանքից:
  2. Հոդվածում նշվում է, որ ամսվա ընթացքում աշխատակիցներին ստիպում են իրնեց հաշվին 1-3 օր արձակուրդ գնալ: Տվյալ հարցում խոսել կոլեկտիվին հարկադրելու մասին ավելի քան անհիմն է: Ընկերության ղեկավարությունը պարբերաբար կազմակերպում է կոլեկտիվի հետ հանդիպումներ, անկեղծորեն ներկայացնում երկաթուղում ստեղծված իրավիճակը,  որոնց ընթացքում ընդունվում են ընկերությոան համար առավել բարենպաստ որոշումներ: Օրինակ՝ մարտ ամսին ՀԿԵ ղեկավարությունն առաջարկել է միայն կենտրոնական աշխատակազմին գնալ արձակուրդ երեք օրով՝ ուրբաթ օրերին՝ այն ել ոչ թե իրենց հաշվին, այլ կուտակած արձակուրդն օգտագործելով: Վերջինս կապված է երկաթուղային փոխադրումների ծավալների անկման հետ՝ պայմանավորված սեզոնայինությամբ, ինչն արձանագրվել է նաև ԱՊՀ տարբեր երկաթուղիներում: 
  3. Հրապարակման մեջ նշվում է ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձերի 50% հավելավճարի կրճատման մասին: 2013թ. ընկերությունը հրաժարվել է երկարամյա աշխատանքի համար պարգևավճարի համակարգից (աշխատակիցների պարգևավճարը տատանվում էր 10-50% կապված ստաժից)՝ ելնելով դրա արդիականությունը կորցնելուց: Տվյալ համակարգը թույլ էր տալիս որոշակի ժամանակահատվածում կայունացնել կոլեկտիվների աշխատանքը և պահպանել մասնագիտական կադրերը: Աշխատանքի շուկայի ժամանակակից վիճակը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը պահանջում են աշխատանքի խթանման նոր համակարգեր: Ուստի ՀԿԵ ղեկավարությունը մշակեց նոր համակարգ: Այդպիսով, ՀԿԵ-ում ներդրվեց այնպիսի համակարգ, որը կնպաստեր աշխատակցի նյութական հետաքրքրվածությանը՝ հասնելու գործունեության անհատական և կոլեկտիվ արդյունքների: Համակարգի ներդրմանն ընդառաջ տարվել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում աշխատանքի վարձատրման բարեփոխված համակարգն ընդունվեց բոլոր կոլեկտիվների կողմից և ամրապնդվեց կոլեկտիվ պայմանագրում: Նոր համակարգն առաջին հերթին գործում է՝ ելնելով երտասարդ կադրերի շահերից: Այսպիսով, երկաթուղու 2500 երիտասարդ աշխատակիցներ՝ աշխատող 15% հավելավճարով, հնարավորություն ստացան ստանալու ամենամսյա պարգևավճարներ աշխատավարձի 25 %-ի չափով, այն դեպքում, երբ նրանցից 500-ն ընդանրապես հավելավճարների իրավունք չունեին՝ նախկին համակարգի համաձայն: Պետք է նկատի ունենալ, որ 2013թ. արդյունքներով արձանագրվել է միջին աշխատավարձի աճ 10%-ով, այն դեպքում, երբ երկաթուղում գրանցվել է փոխադրումների անկում 5.3%-ով՝ 2012թ. համեմատ: Այսպիսով, ՀԿԵ աշխատավարձի աճի տեմպերը կրկնակի գերազանցում են Հանրապետությունում գրանցված աշխատավարձի աճի տեմպերը: Այսօր ՀԿԵ միջին աշխատավարձը 40%-ով գերազանցում է միջին աշխատավարձի ցուցանիշն ամբողջ Հանրապետությունում, ինչը համարվում է կոլեկտիվի ձեռքբերումը, որը շուրջօրյա զբաղված է գնացնքների անվտանգ երթևեկության ապահովման գործընթացում:
  4. Հրապարակման մեջ նշվում է, որ ՀԿԵ-ում օգտագործվում են փտած կոճղեր՝ ի սկզբանե բարձրորակ կոճղերի գնված լինելու ստվեր ներքո: Նման հայտարարության հետ կապված, ցանկանում ենք նշել, որ կոնցեսիոն գործունեության սկզբում կոճղային տնտեսության վիճակը չէր համապատասխանում անվտանգ երթևեկության նվազագույն պահանջներին՝ կազմված լինելով միայն փտած կոճղերից: Ներկայումս նման խնդիրն այլևս ակտուալ չէ Հարավկովկասյան երկաթուղու համար: Իհարկե, կոնցեսիոն գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ տեղադրված կոճղերը չեն համապատասխանել ընկերության պահանջներն: Սակայն ընկերությունում գործող մուտքային վերահսկողության համակարգը թույլ տվեց ժամանակին ստուգել դրանց որակը, լուծարել մատակարարների հետ համապատասխան պայմանագրերը՝ գնված կոճղերի արժեքի հետագա փոխհատուցմամբ: Առհասարակ ենթակառուցվածքների արդիականացումն առանցքային ուղղություն է ՀԿԵ գործունեությունում. 2008թ. ի վեր ներդրումների մեծ մասն ուղղվել է հենց այս ուղղությամբ: 2008-2013 թ. ՀԿԵ-ն Հայաստանի երկաթուղային համակարգում ներդրել է ավելի քան 91.4 մլրդ. դրամ, որից 64 մլրդ. 431.3 մլն դրամը՝ ուղղել ենթակառուցվածքների արդիականացմանը: Ներդրված միջոցների շնորհիվ Հայաստանում արդիականացման աշխատանքներ տարվեցին ենթակառուցվածքների ու շարժակազմի վրա, որոնք անհնար էր շահագործել, փաստացի զրոյից կառուցվեցին ու շահագործման հանձնվեցին 3 հիմնական երկաթուղային կամուրջներ՝ փոխարինելով 1898թ. կառուցված կամուրջները: Այս ընթացքում տարբեր տիպի վերանորոգման աշխատանքների արդյունքում փոխվել է ավելի քան 557 հազար կոճղ, նորոգվել է 348 կմ գիծ, 70 սլաքային փոխադրիչներ, 52 գծանց, 5 կամուրջ, ավարտվել է Սանահինի գծային-մեքենային կայարանի ու մեխանիզացված ուղեմասի արդիականացումը, Երևանի, Վանաձորի և Գյումրու հիմնական կայարանի շենքերի վերակառուցումը: Միայն անցյալ տարի իրագործվել են մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնց շարքից կարևոր է առանձնացնել Գյուրու երկաթուղային հանգույցի ենթակառուցվածքային օբյեկտների մասշտաբային վերակառուցումը: Գյումրու լոկոմոտիվային և վագոնային-վերանորոգման դեպոների վերակառուցումը թույլ տվեց ստեղծել Հայստանի ամենաժամանակակից մեքենաշինական համալիրներից մեկը: Նոր սարքավորումներով հագեցած դեպոները թույլ են տալիս կիրառել նոր տեխնոլոգիներ վագոնների ու լոկոմոտիվների սպասարկման և վերանորոգման համար՝ այդպիսով էականորեն բարելավվելով աշխատանքների որակը և իջեցնելով արտադրական ծախսերը: Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ ներդրումային ծրագիրը կազմվում և իրագործվում է ոչ թե ՀԿԵ օպերատիվ գործունեության շնորհիվ ստացված եկամուտների հաշվին, այլ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ուղիղ ներդրումների հաշվին: Տվյալ ներդրումային ծրագիրը հանդիսանում է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության կարևոր անքակտելի մասը և հատկանշական գործոն Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու գործընթացում:
  5. Հոդվածում խոսվում է այն մասին, թե Հայկական երկաթուղու ժամանակ չեն եղել գնացների գծերից դուրս գալու դեպքեր այն թվով, որքան ՀԿԵ օրոք: Այս կապակցությամբ կներկայացնենք միայն վիճակագրությունը, որն ինքնին խոսուն է. Եթե 2008 թ., երբ ՀԿԵ-ն սկսեց իր կոնցեսիոն գործունեությունը, գրանցվել էր շարժակազմի 420 գծերից դուրս գալու դեպք, ապա 2013 թ. ՀԿԵ-ում նման դեպքերը հասել են 5-ի: Նման ցուցանիշներն ամենօրյա աշխատանքի արդյունք են՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանն ու փոխադրման գործընթացի կատարելագործմանը: Այտուհանդերձ, մեզ համար գնացների գծերից դուրս գալու ամեն դեպք արտակարգ իրավիճակ է, որոնց կանխարգելման համար ՀԿԵ-ն մշակում է համապատասխան միջոցառումներ:
  6. Որպես վերջաբան կցանկանայի խնդրել «Առավոտ» թերթի գործընկերնրիս այս կամ այն տեղեկատվությունը տարածելիս ստուգել դրա հուսալիությունը կամ գոնե ներկայացնել հակառակ կողմի տեսակետը՝ պահպանելու լրագրողական օբյեկտիվությունը: Մենք ոչ մի կերպ չենք ձգտում ուղղորդել Ձեզ, թե տեղեկատվություն տրամադրելու ինչ մեթոդի դիմեք: Ուղղակի արտահայտում են մեր տեսակետը և հուսով ենք, որ այն կլսվի: ՀԿԵ-ն մեծ կազմակերպություն է, որի կազմի մեջ են մտնում 19 ձեռնարկություն՝ սպասարկող Հանրապտության երկաթուղային համակարգը: Երկաթուղու աշխատակիցների ճնշող մեծամասնությունը բարձր հմտության մասնագետներ են՝ պատասխանատվությամբ կատարող սեփական աշխատանքը: Մեր կոլեկտիվում զբաղված են աշխատանքային դինաստիաներ, ում գումարային աշխատանքային ստաժը հասնում է 800 տարվա: Ինչպես բոլոր մեծ ընտանիքներում, մեր կոլեկտիվում ևս, ցավոք, կան բացառություններ: Բայց արդյոք պետք է արձագանքել նրանց իրականության թյուրըմբռնմանը... «ՀԿԵ» ՓԲԸ-ն հասարակական բաց ընկերություն է, ում գործունեության մասին տեղեկատվությունը տեղադրված է կորպորատիվ կայքում և այլ բաց աղբյուրներում: Մենք բաց ենք շփումների համար և հրավիրում ենք լրագրողական համայնքի ներկայացուցիչներին անմիջականորեն ծանոթանալու մեր աշխատանքին:

Եվ վերջում. հրապարակումը վերջանում է ձեր լուսաբանած նամակի հեղինակների խնդրանքով «փրկել երկաթուղին և մեզ՝ երկաթուղայիններիս, կործանումից»: Սիրելի' գործընկերներ, մենք ևս ունենք խնդրանք Ձեզ: Խնդրում ենք, պաշտպանե'ք երկաթուղու կոլեկտիվը ապատեղեկատվությունից և անանուն հեղինակներից:

 

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.