Արխիվ
Հայաստանը դարձել է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության անդամ
13.07.2011
Հայաստանի Հանրապետությունը հուլիսի 1-ից հանդիսանում է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության /ՕՏԻՖ/ լիիրավ անդամ: Հայաստանը ստացել է ձայնի և ՕՏԻՖ-ի մարմինների և մշտական աշխատանքային խմբերի  բոլոր նիստերին մասնակցելու իրավունք:
Հայաստանը միացել է Միջազգային երկաթուղային փոխադրումների կոնվենցիային /ԿՈՏԻՖ/ 2011 թ. ապրիլի 1-ին:
Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպութունը ստեղծվել է 1985 թ. մայիսի 1-ին: Կազմակերպության գործունեությունը կարգավորում է 1980 թ. մայիսի 9-ին ստորագրված ԿՈՏԻՖ-ը: Մինչ ՕՏԻՖ-ի կազմավորումը գործում էր Միջազգային երկաթուղային հաղորդակցության կենտրոնոկան բյուրոն, որը ստեղծվել էր 1893-ին:
ՕՏԻՖ-ի հիմնական նպատակն է հանդիսանում միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, կատարելագործումը և պարզեցումը:
ՕՏԻՖ-ի կողմից մշակված նորմերը կարգավորում են տրանսպորտային հաղորդակցությունը 250000 կմ երկարություն ունեցող երկաթուղային գծերում, ինչպես նաև բեռնա- և ուղևորափոխադրումները տրանսպորտի այլ միջոցներով:
Կազմակերպությունում Հայաստանի համար անդամակցության կարևորության մասին բազմիցս խոսել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Շևկետ Շայդուլլինը: Գլխավոր տնօրենի կարծիքով, անդամակցությունը ՕՏԻՖ-ում, ինչպես նաև Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունում, անդամ-երկրների համար ստեղծում է ընդհանուր տրանսպորտային տարածք, թույլ է տալիս ընդհանուր ուժերով լուծել տարբեր տրանսպորտային ուղղություններին, միջանցքներին և սահմանային կետերին վերաբերվող խնդիրները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.