Արխիվ
"ՀԿԵ" ղեկավարը վերընտրվել է երկաթուղային տրանսպորտի խորհրդի համակարգող հանձնաժողովի նախագահ
22.10.2010

Հոկտեմբերի 20-ից 21 Վիլնյուսում (Լիտվայի Հանրապետություն) կայացել է ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 53-րդ նիստ: Օրակարգում բարձրացված հարցերն էին` «Խորհրդի 52-րդ նիստի որոշումների կատարման և 2010թ. ինն ամիսների ընթացքում երկաթուղային ցանցի շահագործման աշխատանքների արդյունքների մասին», «2011-2012 գնացքների երթևեկության ժամանակացույցի նորմատիվների մասին», «2010 թվականի 9 ամիսների ընթացքում երկաթուղային վարչությունների միջև փոխադարձ հաշվարկների մասին» և այլն:

Խորհրդի նիստին «Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում հաշվարկների կազմակերպման նորմատիվ իրավական բազայի կատարելագործման հարցով համակարգող մշտական հանձնաժողովի» նախագահ վերընտրվեց "ՀԿԵ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինը :

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992թ. միջպետական մակարդակով երկաթուղային տրանսպորտի աշխատանքը կոորդինացնելու և դրա գործունեության համաձայնեցված սկզբունքների մշակելու նպատակով:

 

Share |

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.