Արխիվ
ՀԿԵ-ում քննարկեցին Բաթումիի ծովային նավահանգստի միջոցով հայկական բեռների փոխադրումների հնարավորությունը
26.05.2014

“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ, մի շարք հայկական բեռնափոխադրող ընկերությունների և Բաթումիի ծովային նավահանգստի ներկայացուցիչները մայիսի 23-ին քննարկեցին համագործակցության ընդլայնման և Բաթումիի ծովային նավահանգստից Հայաստան փոխադրվող բեռների ծավալների աճի հեռանկարները:
Խորհրդակցությանը մասնակցել են մասնավորապես Ապավեն, Վեսթտրանս, Թրանս Լոջիսթիկ Քոքսիս, Մեթեքսիմ, Մոբտրանս բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Համագործակցության և լոգիստիկայի գծով “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Ընկերության պատմությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ հիշեցնելով, որ Հայաստանում աշխատելու տարիներին ՀԿԵ-ն մոտ 230 մլն դոլարի ներդրումներ է կատարել երկաթուղային տրանսպորտի զարգացման համար:
Ինչպես նշեց Օլեգ Շատալովը, այս տարների ընթացքում գնացքների բեռնվածությունն աճել է մինչև 1,9 հազ տոննա, իսկ ընկերության փոխադրումների մասնաբաժինը Հայաստանի բեռնաշրջանառությունում հասել է 34%:
-Դա բավականին հաջող արդյունք է, - արձանագրեց նա:
Գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծեց, որ 2011 թվականին Ընկերությունում ստղծվել է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով և ակտիվ կիրառում է ժամանակակից IT տեխնոլոգիաներ: Կենտրոնը հաճախորդներին ծառայությունների լայն շրջանակ է մատուցում, օրինակ՝  բեռնափոխադրումներ Հայաստանում, միջազգային բեռնափոխադրումներ, բեռնափոխադրումների լոգիստիկ սխեմայի մշակում, ապահովագրական և բանկային ծառայություններ:
Միևնույն ժամանակ Օլեգ Շատալովը հիշեցրեց, որ ՀԿԵ-ի բեռնափոխադրումները մեծ հեռանկարներ են ստանում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման պարագայում: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալը, նոր երկաթուղին, որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2022 թվականին, թույլ է տալու 2 անգամ կրճատել ճանապարհը մինչև եվրոպական շուկաներ:
Բաթումիի ծովային նավահանգստի ներկայացուցիչներ՝ տնօրենի տեղակալ Իլյա Ցիվաձեն և արտաքին կապերի պատասխանատու Ռամազ Գիորգաձեն ներկաներին ցանոթացրել են նավահանգստի հնարավորությունների, բեռնաշրջանառությունների ավելացման հեռանկարների հետ, ընդգծելով, որ նավահնգիստը հայկական հաճախորդներին պատրաստ է տրամադրել համագործակցության հարմար պայմաններ:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.