Արխիվ
Գյումրու պետական տեխնիկական քոլեջի ուսանողներն այցելեցին ՀԿԵ ՓԲԸ մի շարք ձեռնարկություններ
05.06.2014

Գյումրու պետական տեխնիկական քոլեջի ուսանողները հունիսի 5-ին այցելել են “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ և ծանոթացել են երկաթուղային տրանսպորտի աշխատանքի առանձնահատկություններին:
Քոլեջի ուսանողներն այցելեցին Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոն, Ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոնը, Ուսուցման կենտրոնը, Փոխադրումների կառավարման ճանապարհային կենտրոնը:
ՀԿԵ աշխատակիցները շրջայցներ են կազմակերպել ապագա գործընկերների համար՝ ծանոթացնելով նրանց երկաթուղու առօրյա աշխատանքին:
ՀԿԵ-ն համագործակցում է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի հետ երկաթուղայինների պատրաստման ու վերապատրաստման հարցերի շրջանակներում:  2012 թ. “ՀԿԵ” ՓԲԸ աջակցությամբ քոլեջում բացվել էր նոր երկաթուղային մասնագիտատեխնիկական հրապարակը, որը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:
Ներկա պահին ՀԿԵ-ի ուղեգրով քոլեջում ուսուցում են անցնում 326 ուսանող, որոնցից 227-ը՝ երկաթուղու աշխատակիցներն են, իսկ 99-ը՝ աշխատակիցների երեխաները:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.