Արխիվ
«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել նաև ԼՂՀ-ում
14.07.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերը այժմ կարելի է ձեռք բերել նաև Արցախում: Հանրապետության բնակիչների հարմարության համար Ստեփանակերտում բացվել է ՀԿԵ-ի տոմսերի վաճառքի առաջին գրասենյակը, որը գործում է Թումանյան, 95 հասցեով: Գրասենյակի հեռախոսներն են 97 20 20, 097 22 88 68:
Աշխատանքային օրերին գրասենյակը բաց է 9:00-19:00, իսկ շաբաթ օրերին՝ 9:00- 14:00:
Չնայած, որ գրասենյակը պաշտոնապես բացվել է միայն երեկ, Արցախի բնակիչները արդեն իսկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Արմենիա» գնացքի տոմսերի նկատմամբ: Արցախում վաճառքի համար հատկացված է 1000 տոմս, սակայն անհրաժեշտության դեպքում այս ծավալը կավելացվի:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.