Արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղին» ամառային հանգիստ է կազմակերպել Չինարիի 24 երեխաների համար

20.08.2014

Օգոստոսի 20-ին Երևանում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղու» նախաձեռնությամբ անցկացվող Ռոսսոտրուդնիչեստվո-ի ներկայացուցչության կողմից կազմակերպված Ռուսաց լեզվի ամառային դպրոցի հերթական սեզոնի փակման արարողությունը: Դպրոցը գործում էր Ընկերության Ուսուցման ճանապարհային կենտրոնում:
10 օրվա ընթացքում երկաթուղայինների երեխաները ծանոթանում էին ռուսական մշակույթին ու ավանդույթներին, ժողովրդական արհեստին:
Դասերն անցնում էին խաղի ձևաչափով՝ մրցույթներով, երգերով, մուլտֆիլմերով:
Իսկ դպրոցի փակման արարողության ժամանակ դպրոցի սաները ծնողներին ու հյուրերին ներկայացրել են ուսման ժամանակ ստացված գիտելիքները:Ավարտական վկայականները երեխաներին հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական,Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո գործակալության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը:Իր հերթին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ճանապարհային կենտրոնի մասնագիտական պարտաստման բաժնի պետ Արմեն Թամիրյանը նշեց, որ նման ավանդույթը շարունակվելու է և նոր ուսումնական տարում երեխաները կատարելագործելու են իրենց ռուսերենը կիրակնօրյա դպրոցում:

Ռուսաց լեզվի ամառային դպրոցները գործում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի, Գյումու և Վանաձորի տեխկենտրոններում 2010 թվականից:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.