Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կմասնակցի ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անվտանգ երթևեկության հարցերով հանձնաժողովի նիստին

28.08.2014

Սեպտեմբերի 2-3-ին Մինսկում կայանալու է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովի 4-րդ նիստը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ներկայացնելու է գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը:Նախատեսվում է, որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի,Ռուսաստանի,Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:Մասնակիցները քննարկելու են մոտ 10 հարց, որոնք վերաբերվում են երկաթուղային գծանցների անվտանգությանը, գնացքների անվտանգ երթևեկության խախտումների ծառայողական քննության ընթացքին: ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովը ստեղծվել է 2013 թվականի մայիսին Դուշանբեում կայացած Խորհրդի 58-րդ նիստի որոշման շրջանակներում:Հանձնաժողովի հիմնական նպատակներն են՝ Խորհրդի որոշումների իրականացումը, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգ երթևեկության ապահովումը, միջոցառումների կոորդինացումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության մակարդակի բարձրացումը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.