Արխիվ

«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն էժանացել են

01.09.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում գործող սեզոնային զեղչերի համաձայն սեպտեմբերին էժանացել են Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ննջավագոնի և կուպեի տոմսերի գները: Գները նվազել են միջինում 2,2 հազ. և 2,7 հազ. դրամով համապատասխան: Այսպիսով, Երևանից Բաթումի կուպեի մեկ տոմսի գինը կազմում է 14 550 դրամ վերևի տեղի համար և 15 770 դրամ՝ ներքև տեղի համար: Իսկ ննջավագոնի մեկ տոմսի գինը կազմում է 25 790 դրամ:Օգոստոսին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել է 21,6 հազար, ինչը 1,9 հազար ուղևորով գերազանցում է 2013 թվականի օգոստոսի ցուցանիշը:Օգոստոսին 3 անգամ աճել է էլեկտրոնային տոմսերի վաճառքի ծավալը. ամսվա ընթացքում ինտերնետի միջոցով վաճառվել է 205 տոմս:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.