Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների 203 երեխա հանգստացել է «Գուգարք» մանկական ճամբարում

03.09.2014

203 երեխա երկաթուղայինների ընտանիքներից ամառային արձակուրդն անցկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի»ընկերության հովանավորության տակ գործող «Գուգարք» ճամբարում: Այս տարի «ՀԿԵ» ՓԲԸ-ն հոգացել էր ոչ միայն սեփական աշխատողների երեխաների,այլ նաև սահմանամերձ Չինարի գյուղի 22 փոքրիկ բնակիչների ամառային հանգստի ծախսերը:Երեխաների համար անցկացվեցին տարաբնույթ մշակութային ևժամանցային,սպորտային միջոցառումներ, իսկ Ռոսսոտրուդնիչեստվո գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպվեց նաև ռուսաց լեզվի ամառային Պուշկինյան դպրոց: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն,հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ու իր աշխատողների և աշխատողների ընտանիքների հանգստի կազմակերպմանը հատուկ ուշադրություն դարձնող ընկերություն,նման ծրագրեր իրականացնում է ամեն տարի և նախատեսում է շարունակել իր քաղաքականությունը նաև ապագայում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.