Արխիվ

ՀԿԵ-ն մասնակցել է «Արմենիա էքսպո 2014» տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի աշխատանքներին

07.09.2014

Հարավկովկասյան երկաթուղին մասնակցել է 2014 թվականի սեպտեմբերի 5-7 –ին կայացած «Արմենիա էքսպո 2014» XIV ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի աշխատանքներին:
ՀԿԵ-ի տաղավարում ներկայացվել է Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների առավելությունների, իրականացված նախագծերի մասին լիարժեք տեղեկատվությունը:
Այցելուները նաև հնարավորություն են ստացել ծանոթանալ ՀԿԵ-ում գործող տեղեկատվական տեխնոլոգիաներին, մասնավորապես, տոմսերի օնլայն վաճառքի և բեռնափոխադրումների էլեկտրոնային պատվերների ձևակերպման ծրագրերին:
Ցուցահանդեսի անցկացման ընթացքում Ընկերության ձեռքբերումների հետ ծանոթացել են ոչ միայն շարքային այցելուներն ու գործարարները, այլ նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ երկրի ղեկավարին ներկայացնելով Ընկերության աշխատանքն ու ձեռքբերումները, Հայաստանի նախագահի ուշադրությունը հրավիրել էր երկաթուղու տուրիստական ներուժի վրա:
Armenia EXPO 2014 ցուցահանդեսն անցել էր «Երևան Էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում (Մերգելյանի անվան
«Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ԳՀԿ-ի տարածքում), այն կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից LOGOS EXPO Center-ի հետ համատեղ:
Armenia EXPO ամենամյա ցուցահանդեսը մեկ հարթակում է համախմբում խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտում գործող ձեռներեցներին՝ ընձեռելով նրանց հնարավորություն արժանի և արդյունավետ կերպով ներկայացնելու սեփական արտադրանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.