Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին Ընկերության աշխատանքի արդյունքներն օգոստոսին

08.09.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը սեպտեմբերի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության օգոստոսին կատարած աշխատանքների արդյունքները:
ՀԿԵ-ի ղեկավարը նշեց,որ օգոստոսի համար նախատեսված բեռնափոխադրումների ծավալը կատարվել է 107%-ով:Մինևնույն ժամանակ տնօրենն ընդգծել է աշխատանքի կատարելագործման և երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներհոսքի կարևորությունը:
Աշխատանքի դրական միտումների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, տեղական և ներկրման հաղորդակցություններում փոխադրումների աճը, բեռնատար գնացքի միջին քաշի աճը 74 տոննայով մինչև 1563 տոննա, բեռնատար վագոնի շրջանառության կրճատումը:
ՀԿԵ գլխավոր տնօրենը հատուկ ներկայացրեց երկաթուղայինների աշխատավարձերի աճի միտումները: Նրա խոսքով,օգոստոսին միջին աշխատավարձն Ընկերությունում կազմել է 203 հազ. դրամ,ինչը 5,4%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Վիկտոր Ռեբեցը նաև հիշեցրեց, որ հուլիսին ինդեքսավորվել է 1418 երկաթուղայինների աշխատավարձը, աճել են Ենթակառուցվածքի տնօրինության աշխատակիցների պարգևավճարները:Ամփոփելով խարհրդակցությունը՝սեպտեմբերի համար հիմնական խնդիրների շարքում գլխավոր տնօրենը նշեց,մասնավորապես,նախատեսված բեռնափոխադրումների ծավալի կատարումը, Ընկերության բյուջեի եկամտային ու ծախսային հոդվածների հավասարակշռումը,ինչպես նաև ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստվելը:Վիկտոր Ռեբեցը հիշեցրել է,որ հոկտեմբերին մեկնարկում է ենթակառուցվածքի աշնանային զննումը, որին պետք է նախապատրաստվեն բոլոր ստորաբաժանումները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.