Արխիվ

Կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

18.09.2014

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվել են Ընկերության գործունեությանը վերաբերվող մի շարք հարցեր: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի կողմից ներկայացված ՀԿԵ-ի 2014 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, բարեգործական ծախսերի նախահաշիվը, Տնօրենների խորհրդի աշխատանքային պլանը 2014-2015 թթ. համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը գլխավորում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը: Կառույցի կազմում ընդգրկված են ՌԵ-ի ղեկավարները՝ ավագ փոխնախագահներ Վադիմ Միխայլովը, Վալենտին Գապանովիչը, Վալերի Ռեշետնիկովը, իրավաբանական դեպարտամենտի պետ Վադիմ Բինկովը, միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Սերգեյ Ստոլյարովը, էկոնոմիկայի դեպարտամենտի պետ Իրինա Կոստենեցը, ՌԵ նախագահի խորհրդական Վալերի Վերեմեեվը: Դա ընդգծում է այն կարևորությունը, որը ՌԵ-ն տալիս է հայաստանյան դուստր-ձեռնարկության գործունեությանը:
Խորհրդի կազմում են նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
2014 թվականի հունիսին Երևանում կայացել էր «ՀԿԵ» ՓԲԸ բաժնետերերի խորհրդի նիստը, որի շրջանակներում շահագործման էին հանձնվել երկու խոշոր արտադրական համալիրներ՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և արդիականացված Ուսուցման ճանապարհային կենտրոնը:
Այցի ժամանակ բաժնետերերի խորհրդի անդամները ՌԵ նախագահի գլխավորությամբ այցելեցին երկաթուղային համակարգի մի շարք օբյեկտներ: Նաև կայացել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Յակունինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկաթուղային տրանսպորտի զարգացման հեռանկարները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.