Արխիվ

Երկաթուղին պատրաստվում է աշնանային և ձմեռային շրջանում աշխատանքին

19.09.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է 2014 – 2015 թթ. աշնանային և ձմեռային շրջանում երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի ստուգումը: Նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանն աշնանն ու ձմռանը:
Մասնավորապես,հոկտեմբերրի 1-ից 31-ը կանցնի երկաթուղու ստորաբաժանումների ճանապարհային ստուգայցը:Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման աշխատանքների իրականացման, մասնագետների նախապատրաստման, աշխատանքային, արտադրական և տեխնոլոգիական անվտանգության ապահովման հարցերը:
Աշնանային զննումը թույլ է տալիս ստուգել, մասնավորապես, հակահրդեհային անվտանգության մակարդակը, էներգամատակարարման համակարգը, բացահայտել համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.