Արխիվ

Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով տեղափոխվել է մոտ 45 հազար ուղևոր

22.09.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով սեզոնի սկզբից (հունիսի 15-ից) տեղափոխվել է 44 660 ուղևոր: Դա համապատասխանում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:
Հունիսի 15-ից Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ վաճառվել է 45,9 հազար տոմս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ տոմսերի վաճառքի թիվն աճել է 3,2 տոկոսով:
«ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներին համաձայն, սեպտեմբերին շարունակվել են օգոստոս ամսից նկատվող ուղևորափոխադրումների և տոմսերի վաճառքի աճի միտումները:
Մասնավորապես սեպտեմբերին Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ գնացքով փոխադրվել է 5,6 հազար ուղևոր (աճը՝ 4,4 տոկոս) և վաճառվել է 4,3 հազար տոմս (աճը կազմել է 4,7 տոկոս):
Աճում է նաև տոմսերի ինտերնետ վաճառքի ցուցանիշները՝ հունիսի 15-ից վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 478 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշները:
Հիշեցնենք, որ «Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատելու է մինչև հոկտեմբերի 1-ը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում գործող սեզոնային զեղչերի համաձայն սեպտեմբերին միջինում 2,2 հազ. և 2,7 հազ. դրամով համապատասխան նվազել են ննջավագոնի և կուպեի տոմսերի գները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.