Արխիվ

Երկաթուղում անցնում է գծի և ենթակառուցվածքի աշնանային զննումը

23.09.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մինչև հոկտեմբերի 31-ը անցկացվում է գծի, էներգամատակարարման և կապի համակարգերի աշնանային զննումը: Միջոցառումների նպատակն է երկաթուղու կայուն աշխատանքի և գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
Զննման ընթացքում ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն մասնավորապես երկաթուղային գծանցների, կամուրջների և թունելների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացմումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
Այցելությունների ժամանակ կուսումնասիրվեն նաև անձնակազմի որակավորման, աշխատողներին ձմեռային համազգեստի տրամադրման հարցերը:
Նման զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.