Արխիվ

2014 թվականին Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքով փոխադրվել է 46,3 հազար ուղևոր

06.10.2014

Հոկտեմբերի 2-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2014 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Հունիսի 15-ին բացված սեզոնի ընթացում փոխադրվել է 46 378 ուղևոր, ինչը համապատասխանում է 2013 թվականի ցուցանիշին:
Այս տարի կտրուկ աճել են տոմսերի ինտերնետ վաճառքի տեմպերը՝ վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 481 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշը:
Այս տարի ՀԿԵ-ն շարունակել է լայնացնել գնացքում մատուցվող ծառայությունների շրջանակը: Մասնավորապես, ննջավագոններում և բարձր հարմարավետությամբ կուպեներում ուղևորներին անվճար տրամադրվել է Wi-Fi կապ, իսկ ննջավագոններում անվճար բաժանվել են հեռախոսի սիմ քարտեր:
Նշենք նաև, որ 2014 թվականի ապրիլին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը ՀԿԵ Երևան-Բաթումի գնացքին շնորհեց «ֆիրմային» կարգը և «Արմենիա» անվանումը:
Իսկ հոկտեմբերի 2-ից վերսկսել է իր երթևեկը Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և առաջին 54 ուղեևորները մեկնեցին Վրաստանի մայրաքաղաք:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.