Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
19.07.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի Շևկետ Շայդուլլինի հրամանով Իլյա Կելպերիսը, որը զբաղեցնում էր Ֆիրմային տրանսպորտային  ճանապարհային կենտրոնի պետի պաշտոնը, նշանակվել է էկոնոմիկայի և ֆինանսների գծով գլխավոր տնօրենի տեղակալ:    
ՖՏՃԿ-ի պետի պաշտոնն է զբաղեցրել կենտրոնի պետի գործառնական աշխատանքի գծով նախկին տեղակալ Ռոբերտ Եփրեմյանը:  
«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենի այլ հրամանով «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնի պետ Անատոլի Կոմարովը նշանակվել է Տեխնիկական քաղաքականության ծառայության պետի պաշտոնակատար, իսկ «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնի պետի պաշտոնակատար է նշանակվել այդ կառույցի գլխավոր ինժեներ Խաչատուր Խաչատրյանը:
Նոր նշանակումները ՀԿԵ-ում ուղղված են նշված կառույցներում աշխատանքի ակտիվացմանը և ֆինանսական հոսքերի հսկողության ուժեղացմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.