Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպել է Ընկերությունում աշխատող երիտասարդների հետ

13.10.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Ըներությունում աշխատող երիտասարդների հետ: Հանդիպման ժամանակ Վիկտոր Ռեբեցը կարևորել է երիտասարդ աշխատողների ակտիվության խթանումը՝ օրինակ բերելով уրիտասարդների աշխատանքը Ռուսական երկաթուղիներում:
- Մեր այսօրվա հանդիպումը հատուկ կարևոր է, հաշվի առնելով, որ ՀԿԵ-ում աշխատակազմի երրորդ մասը կամ մոտ հազար հոգի կազմում են երիտասարդները: Այս թիվն աճում է, և մենք կատարելագործում ենք մեր երիտասարդական քաղաքականությունը՝ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով երիտասարդների ինքնադրսևորման համար, - ասաց ՀԿԵ տնօրենը:
Վիկտոր Ռեբեցը նաև ընդգծեց, որ Ընկերությունը կարևորում է երիտասարդ կադրերի կրթության որակը: Այսպես, 2008 թվականից մասնագիտական բուհեր ավարտել են Ընկերության 76 աշխատակից, իսկ ներկա պահին ուսումը շարունակում են ևս 35 աշխատակից: Իսկ 216 աշխատողներ սովորում են Գյումրու պետական տեխնիկական քոլեջում:
Ընկերության գլխավոր տնօրենը նկատեց, որ ՀԿԵ-ի 17 ձեռնարկություններ այժմ գլխավորում են երիտասարդ ղեկավարներ:
- Մենք մտադիր ենք զարգացնել այս միտումները, - ընդգծեց նա:
Վիկտոր Ռեբեցը կարևորեց նաև Երիտասարդական խորհրդի աշխատանքը, որը գործում է ՀԿԵ-ում: Արձանագրելով, որ Երիտասարդական խորհուրդն իր գործունեության տարիների ընթացքում կազմակերպել է մի շարք միջոցառումներ, հանդիպումներ, իրականացրել մի շարք նախագծեր՝ ղեկավարն արձանագրեց կառույցի դերի ուժեղացման, Խորհրդի ղեկավարության և անդամների փոփոխման անհրաժեշտությունը:
Երիտասարդների հանդիպման ժամանակ ձևավորվել է ՀԿԵ-ի Երիտասարդական խորհրդի ներ կազմը, կառույցի ղեկավար ընտրվեց նախապահանջահայցային աշխատանքի և հսկողության բաժնի պետի տեղակալ Սումբատ Սումբատյանը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.