Արխիվ

Լույս է տեսել «ՀԿԵ» ՓԲԸ-ն աջակցությամբ տպագրված հետախույզ Պետրոս Պետրոսյանի գիրքը

16.10.2014

Վերջերս լույս է տեսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աջակցությամբ տպագրված ՀՀ ԶՈՒ և պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ, հետախույզ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի «Հետախույզի կյանքի էջերը» գիրքը:
Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1923 թվականին Ալեքսանդրապոլում: 1941 թվականին կամավոր մեկնել է Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատ՝ Կուրսկից հասնելով Բեռլին: Պատերազմի ժամանակ մի քանի անգամ վիրավորվել է, բայց վերականգնվելուց հետո ամեն անգամ վերադարձել է բանակ:
Պատերազմից հետո Պետրոս Պետրոսյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ընտրելով հետախույզի կյանքը: Նա աշխատել է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում, հանդիսանում է պետանվտանգության մարմինների պատվավոր աշխատակից, պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին կարգի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով:
Գրքում Պետրոս Պետրոսյանը պատմում է իր կյանքի, ընտանիքի պատմությունը, Հայրենական Մեծ պատերազմի ծանր օրերի, հետագա կարճ խաղաղ կյանքի մասին, որին հաջորդեց աշխատանքը «անտեսանելի ճակատում»:
Իր հիշողություններում նա պատմում է Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ձևավորման ուղղությամբ տարված իր աշխատանքի մասին:
Նշենք, որ «Հետախույզի կյանքի էջերը» գիրքի գրախոսներ հանդիսանում են լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կարևորում է երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված նման գրքերի ստեղծումը և հնարավորինս աջակցում է նման աշխատանքների տպագրմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.