Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ աջակցությամբ անցնում է «Ռուսական հետք» ռուս–հայկական գիտազբոսաշրջային արշավը

20.10.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աջակցությամբ՝ հոկտեմբերի 14-ից Հայաստանում անցնում է «Ռուսական հետք: Հայաստան-Ռուսաստան. խաչմերուկներ և զուգահեռներ» ռուս–հայկական գիտազբոսաշրջային երրորդ արշավը, որը կավարտվի հոկտեմբերի 25-ին:
1941-1945 թվականների Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված արշավը կազմակերպել է Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիան և ՌԶՄԱ մասնաճյուղը` Զբոսաշրջության հայկական ինստիտուտը։
Արշավը սկսվել է Աբովյանում գտնվող հայ և ռուս ժողովրդների բարեկամության թանգարանում, որտեղ մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հանդիպումից հետո արշավականները «ՀԿԵ» ՓԲԸ էլեկտագնացքով մեկնեցին Սևան, որտեղ հանդիպեցին «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի հետ:
Արշավի մասնակիցները կբարձրանան Մուրգուզ լեռ, կմեկնեն Լաստիվեր, կայցելեն Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղեր, որտեղ կծանոթանան մոլոկանների առօրյա կյանքին: Այնուհետև արշավականները կմեկնեն Թուրքիա, որտեղ կայցելեն Կարս, Անի, Արդահան:
Արշավն անցնում է Հայաստանի Ազգային Ժողովի, Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, «ՀԿԵ» ՓԲԸ–ի, «Զբոսաշրջային Հայաստան» ամսագրի օժանդակությամբ։
Առաջին ռուս–հայկական գիտազբոսաշրջային արշավն անցել է 2012 թվականի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 9–ը։ Մասնակիցները հաղթահարել են 1.6 հազար կիլոմետր Հայաստանի հյուսիսից հարավ։
Երկրորդ արշավն անցել է երկու փուլով 2013 թվականի հունիսին։ Առաջին փուլը երկօրյա աննախադեպ երկաթուղային տուր էր (հունիսի 8-9) Երևան–Գյումրի–Վանաձոր–Ալավերդի–Երևան երթուղով`«Ճանաչիր Հայրենիքը և պատմիր նրա մասին» թեմայով։
Արշավի երկրորդ մասում` «Հայաստանի չհայտնագործված զբոսաշրջային սրբազան ճանապարհները» փուլում, մասնակիցները քայլելով և հեծանիվով ճանապարհորդել են լեռնային վերելքներով։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.