Արխիվ

ՀԿԵ-ն մասնակցեց «EXPO-RUSSIA ARMENIA 2014» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

24.10.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնակցեց «EXPO-RUSSIA ARMENIA 2014» վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որն անցել է հոկտեմբերի 22-24-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ոլորտներում աշխատող ավելի քան 100 ռուսական և 30 հայկական ընկերություններ:
ՀԿԵ-ի տաղավարում այցելուների ուշադրությանը ներկայացվեցին Ընկերության հիմնական ձեռքբերումները, մատուցվող ծառայությունները, ուղևորա- և բեռնափոխադրումների աշխարհագրությունը, Ընկերության Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի գործունեությունն և առավելությունները:
Իսկ հոկտեմբերի 23-ին ցուցահանդեսն ու ՀԿԵ-ի տաղավարն այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն ու գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը երկրի ղեկավարին պատմեցին Հայաստանի երկաթուղային տրանսպորտի աշխատանքի և հեռանկարների մասին, ներկայացրել են ՀԿԵ գործունեության արդյունքները:
Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են նաև ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական և նորարարական համագործակցության ընդլայնման հեռանկարները ՄՄ-ին և ԵՏՄ-ին Հայաստանի միանալու արդյունքում» թեմայով համաժողովին և կլոր սեղաններին:
Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական հովանու ներքո, ՌԴ Պետդումայի, ԱԳՆ-ի և բնագավառային
նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության, ԱԺ-ի, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Զարգացման հայկական գործակալության և երկու երկրների գործարար շրջանակների աջակցությամբ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.