Արխիվ

ՀԿԵ-ում շարունակվում է գծի և շարժակազմի աշնանային զննումը

27.10.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է գծի, էներգամատակարարման և կապի համակարգերի աշնանային հանձնաժողովային զննումը: Միջոցառումների նպատակն է երկաթուղու կայուն աշխատանքի և գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
Զննման ընթացքում ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն մասնավորապես երկաթուղային գծանցների, կամուրջների և թունելների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացմումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
Այցելությունների ժամանակ կուսումնասիրվեն նաև անձնակազմի որակավորման, աշխատողներին ձմեռային համազգեստի տրամադրման հարցերը:
Զուգահեռ երկաթուղում անցնում են նաև լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի, հատուկ և ինքնագնաց շարժակազմի աշնանային զննումները:
Զննումների ընթացքում ուշադրության կենտրոնում կգտնվեն շարժակազմի հակահրդեհային համակարգերի վիճակը, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքերն ու սարքավորումները:
Նման հանձնաժողովային զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.