Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հետ աշխատանքի գծով աշխատանքային խմբի նիստին

04.11.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդության խորհրդի անդամներ Վահե Համբարձումյանը և Գևորգ Բարեղամյանը մասնակցել են հոկտեմբերի 30-31-ին Բրեստում (Բելառուս) կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երիտասարդների հետ աշխատանքի գծով աշխատանքային խմբի նիստին:
Խորհրդակցությանը ներկայացված էին նաև Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի երկաթուղային վարչությունները,
Երկաթուղային տրանսպորտի հարցերով տնօրինությունը և Երկաթուղայինների ու տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան:
Հանդիպման մասնակիցներն ամփոփեցին 2013—2014 թթ. աշխատանքի արդյունքները, քննարկել ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի առաջխաղացմանն ուղղված քայլերը, 2015 թվականին համատեղ միջոցառումների իրականացումը, աշխատանքային խմբի և Երկաթուղայինների ու տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի համագործակցությունը, ծանոթացել Բելառուսի երկաթուղում գործող երիտասարդական և սոցիալական ծրագրերին:
Նիստին էր ներկայացվել «Երիտասարդություն 1520» ամսագրի առաջին համարը, որը նվիրված է տարբեր երկրների երկաթուղային վարչություններում երիտասարդական քաղաքականության իրականացման մասին տեղեկատվությունը:
Բելառուսի երկաթուղու Բրեստի բաժանմունքի «Սպիտակ լիճ» մարզաբազայում, որտեղ անցնում էր միջոցառումը, կայացել էր երիտասարդական միջազգային մարզական փառատոնը: Նման փառատոնի անցկացման մասին որոշումն ընդունվել էր երիտասարդների հետ աշխատանքի գծով աշխատանքային խմբի նախորդ նիստին, որը կայացել էր Երևանում:
Մարզական մրցույթի արդյունքներով Հարավկովկասյան երկաթուղու թիմը պարգևատրվել էր հատուկ դիպլոմով:
Նիստի մասնակիցներն այցելել են նաև «Բրեստի բերդ-հերոսը» հուշահամալիրը, երկաթուղային տեխնիկայի թանգարանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.