Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին Ընկերության աշխատանքի արդյունքները հունվար-հոկտեմբերին

11.11.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն նոյեմբերի 10-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության հունվար-հոկտեմբերին կատարած աշխատանքների արդյունքները:
Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերով, մասնավորապես հոկտեմբերին բեռնափոխադրումների ցուցանիշները նախատեսվածների համեմատ գերակատարվել են 3,7%-ով, իսկ բեռնման ցուցանիշները` 1,1%-ով:
Սերգեյ Վալկոն հատուկ ընդգծեց, որ 2014 թվականի 10 ամիսների արդյունքներով արձանագրվել է կոնտեյներային բեռնափոխադրումների աճ 21,1%-ով:
Միևնույն ժամանակ Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ հաշվետու 10 ամիսների ընթացքում պահպանվել է երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշների դրական դինամիկան: Նման ցուցանիշների շարքում Սերգեյ Վալկոն նշեց գնացքի միջին քաշը, որը կազմել է 1497,4 տոննա, տեղամասային և տեխնիկական արագությունները, բեռնատար վագոնի շրջանառությունը և արտադրողականությունը, լոկոմոտիվի միջին օրական վազքն ու արտադրողականությունը:
Ներկայացված ցուցանիշների համաձայն, հունվար-հոկտեմբերին երկաթուղին տեղափոխել է 322,3 հազ ուղևոր:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ապագա աշխատանքի հիմնական խնդիրների շարքում գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, մասնավորապես, նախատեսված բեռնափոխադրումների ծավալի կատարումը,
Ընկերության բյուջեի եկամտային ու ծախսային հոդվածների հավասարակշռումը, բեռների նոր ծավալների ներգրավումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.